Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի պայթյունի գործով նոր ապացույցներ են հայտնաբերվել

21:37 • 20.05.17

Քննիչները նոր ապացույցներ են հայտնաբերել Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացի 28-ամյա Սերգեյ Վ.-ի դեմ հարուցված գործի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, վերջինիս մեղադրում են Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլայի ակումբի ավտոբուսի վրա հարձակում կազմակերպելու և իրականացնելու համար:

Կասկածյալի աշխատավայրում և բնակարանում պայթուցիկ նյութերի և ջրածնի պերոքսիդի հետքեր են հայտնաբերվել, որը կարող էր օգտագործվել ռումբի պատրաստման համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կասկածյալի բնակարանում ռուսերեն գրություններ են հայտնաբերվել, որոնք նա գրել էր հարձակում նախապատրաստելու ժամանակ:

Հիշեցնենք, որ գերմանական «Բուրուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն էր տեղի ունեցել ապրիլի 11-ին, երբ թիմը մեկնում էր Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մոնակոյի հետ հանդիպման: Հարձակման հետևանքով վնասվածք էր ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան: