Ավտովթար Դավիթ Անհաղթ փողոցում. կա վիրավոր

03:44 • 20.05.17

Մայիսի 20-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/26 հասցեի մոտ «Toyota Vitz» մակնիշի 34 RQ 208 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները վարորդին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: