Դուեյն Ջոնսոնը ցանկանում է մասնակցել 2020թ. նախագահական ընտրություններին (տեսանյութ)

11:41 • 20.05.17

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է նաև Ժայռ մականվամբ, ամերիկյան հեռուստաշոուներից մեկի եթերում նշել է, որ ամենայն լրջությամբ մտածում է 2020թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ջոնսոնը The Tonight Show-ի հաղորդավար Ջիմի Ֆելոնին պատմել է, որ իր երկրպագուների շրջանում մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք կցանկանային իրեն նախագահի պաշտոնում տեսնել:

«Նախագահ դառնալու մասին իմ հայտարարության վերաբերյալ մարդկանց դրական արձագանքն ինձ ապշեցրեց: Իմ կարծիքով՝ այսօրվա հասարակությունը չի հավանում ներկայիս ղեկավարությանն ու ցանկանում է ավելի լավ ղեկավարություն ունենալ: Մինչդեռ ես տարիների ընթացքում լավ համբավ եմ ձեռք բերել, ու մարդիկ ինձ սիրում են: Դե ինչ, դեռևս 3.5 տարի կա. դա երկար ժամանակ է, տեսնենք, թե ինչ կստացվի»,-ասել է դերասանը:

Քառասունհինգամյա Ջոնսոնն անցած շաբաթ տված հարցազրույցում նշել էր, որ վերջին մի քանի ամսվա իրադարձություններն իրեն դրդում են ավելի շատ մտածել քաղաքական դաշտ մտնելու մասին:

 

During an appearance on The Tonight Show on Thursday, Dwayne Johnson (left) told host Jimmy Fallon (right) that he has been astonished and flattered at the public’s reaction to a statement he made last week in which he said he would consider running for the president

Դուեյն Ջոնսոնը ցանկանում է մասնակցել 2020թ. նախագահական ընտրություններին (տեսանյութ)