Գերմանիայի արևելքում գնացքը դուրս է եկել գծերից. կան վիրավորներ

05:01 • 20.05.17

Գերմանիայի արևելյան հատվածում անբարենպաստ եղանակային պայմաններում գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով կան վիրավորներ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Պատահարը տեղի է ունեցել Տյուրինգիայում Շտադտրոդ բնակավայրի մոտ մայիսի 19-ի երեկոյան։ Վթարի պատճառ է դարձել հորդառատ անձրևը, որի հետևանքով երկաթգիծը մասամբ արգելափակվել է։

Նշվում է, որ վթարված գնացքը սաքսոնական Գլաուհաուից Գետտինգեն քաղաք էր ուղևորվում։