Սպիտակ տան իրավաբաններն ուսումնասիրում են Թրամփի պաշտոնանկության հավանականությունը. CNN
Սպիտակ տան իրավաբանները սկսել են ուսումնասիրել նախագահի պաշտոնանկության գործընթացի սկսման հավանականությունը, ինչը կարող է ավարտվել Դոնալդ Թրամփի վաղաժամ հեռացմամբ:
Ինչպես նշում է CNN-ը՝ Սպիտակ տան քաջատեղյակ աղբյուրներին հղումով, ներկայում պաշտոնանկության հարցն այդքան էլ իրատեսական չէ, քանի որ Կոնգրեսում գերիշխում են Թրամփի թիմակիցները՝ հանրապետականները, որոնք կխոչընդոտեն այդ գործընթացի մեկնարկին:
Այդուհանդերձ՝ Սպիտակ տան իրավաբաններն անցած շաբաթ խորհրդակցել են պաշտոնանկության գործընթացի գծով համապատասխան մասնագետների հետ և իրենց հետաքրքրող տեղեկությունները ստացել:
Աղբյուրը նշում է, որ Սպիտակ տունը սկզբում հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, իսկ հետո էլ այն սուտ է որակել:










