Երևանում առևանգել են քաղաքացուն, տեղափոխել գերեզմանատուն և գումար պահանջել

14:03 • 20.05.17

Երևան քաղաքում մարդու առևանգման դեպք է գրանցվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Երևանի քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցից մարդ են առևանգել:

Tert.am-ի հարցին, թե Երևանում առևանգված քաղաքացուն խաբեությամբ մեքենայով տեղափոխել են մայրաքաղաքին հարակից գերեզմանատներից մեկը, սպառանացել են և որոշակի  գումար են պահանջել, ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նման ահազանգ ունեն:

«Երևանում մարդու առևանգման մասին ահազանգ է ստացվել և այդ առնչությամբ կատարվում է քննություն»,- հայտնեցին Քննչական կոմիտեից: