Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 70 տոկոս
Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղվելով երկրի ՆԳՆ-ին։
Ընտրություններին քվեարկել է 40 մլն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների մոտ 70 տոկոսը։
Ընտրատեղամասերը, որ բացվել էին մայիսի 19-ի առավոտյան, արդեն փակվել են ու սկսվել է ձայների հաշվարկը։ Նախագահական ընտրությունների հետ մեկտեղ Իրանում անցկացվում են նաև քաղաքային խորհուրդների և խորհրդարանի ընտրություններ։ Ձայնի իրավունք ունի շուրջ 56 մլն մարդ։
Իրանի նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, այաթոլա Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Տաբան և մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը։










