Իրաքում երկու պայթյուն է որոտացել. կա առնվազն 13 զոհ

05:58 • 20.05.17

Առնվազն 13 մարդ է զոհվել և ավելի քան 18-ը վիրավորվել հարավային Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ռմբակոծությունից: Այս մասին հայտնում է Al Sumaria-ն՝ հղում կատարելով քաղաքային իշխանություններին:


Առաջին պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ականապատված մեքենան կանգնեցվել է Աբու-Դաշիր քաղաքի անցակետի մոտ: Երկրորդ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել ոստիկանական բաժանմունքի մոտ, որը գտնվում է նույն տարածքում:


Ինչպես նշված է աղբյուրում, Իրաքի հետախուզական ծառայությունները գիտեին այդ վերահաս հարձակումների մասին: