Պաղեստինցի ցուցարարները «Ցասման օրն» ընդհարվել են իսրայելցի ոստիկանների հետ (տեսանյութ)
Պաղեստինցի ցուցարարներն ընդհարվել են իսրայելցի ոստիկանների հետ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Հևրոն քաղաքում։ Դեպքի վայրից կադրերը հրապարակել է Ruptly-ն։
Պաղեստինցիները հանդես են եկել հաջակցություն իսրայելական բանտերում պահվող իրենց հայրենակիցների կողմից անցկացվող հացադուլների. նրանք այդկերպ իրենց բողոքն են հայտնում պահման պայմանների առնչությամբ։
Իրենց ակցիան նրանք անվանել են «Ցասման օր»։ Իսրայելի պաշտպանության բանակը լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ է կիրառել ակցիան ցրելու համար։
Ցուցարարները համարում են, որ կալանավորները «խղճի բանտարկյալներ» են՝ այն դեպքում, երբ Իսրայելում նրանց դատապարտել են երկրի բնակիչների վրա հարձակման և այլ հանցագործությունների համար։
Նրանցից ոմանք գտնվում են վարչական կալանքի տակ։










