Լիբիայում ավիաբազայի վրա հարձակման հետևանքով 141 մարդ է զոհվել

11:24 • 20.05.17

Լիբիայի հարավային հատվածում գտնվող կառավարական ավիաբազայի վրա իրագործված հարձակման հետևանքով 141 մարդ է զոհվել, հայտնում է The Guardian-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ Բրակ ալ Շատի քաղաքում զոհվածների մեծ մասը Լիբիայի ազգային բանակի զինվորներ են, մնացածը՝ խաղաղ բնակիչներ: Հայտնի է, որ զինվորները վերադառնում էին ռազմաշքերթից ու զինված չէին:

Մայրաքաղաք Տրիպոլիում հաստատված Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի հարձակման հետ:

Ենթադրվում է, որ ավիաբազայի վրա հարձակվել են «Երրորդ ուժ» զինված խմբավորման ջոկատները, որոնց աջակցում են երկրի այլ տարածքներում հաստատված գրոհայինները: