ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի հուշարձանի շուրջ

03:30 • 20.05.17

«Մարիա Յակոբսենի ընկերները» հանձնաժողովի անդամները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Լոս Անջելեսի, Ֆրեզնոյի և Սան Լուիս Օբիսպոյի հայ համայնքների ներկայացուցիչների հետ միասին։


Կալիֆոռնիայի Սոլվանգ քաղաքի լյութերական եկեղեցում տեղի ունեցած արարողության ընթացքում ներկաները դափնեպսակներ են դրել Մարիա Յակոբսենի՝ դանիացի միսիոների հուշարձանի շուրջ:

Յակոբսենը մեծ աջակցություն էր ցուցաբերել հայերին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժամանակ: Նա փրկել էր շուրջ երեք հազար երեխայի կյանք և ինքը որդեգրել էր երեքին։

Իր ելույթում լյութերական եկեղեցու հոգևոր առաջնորդ Քրիս Բրաունը շնորհակալական խոսքեր է հայտնել ԱՄՆ հայ համայնքին՝ եկեղեցու և ԱՄՆ դանիական համայնքի հետ բարեկամական կապերի համար։ Ինչպես նաև նկարագրել է Մարիա Յակոբսենին որպես քաջ ու անվախ կին, ով կյանք է նվիրել հազարավոր հայ որբ մնացած երեխաների։