ՀՀ 6-րդ գումարման ԱԺ–ն շարունակում է իր առաջին նստաշրջանի աշխատանքները (ուղիղ)
ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովն այսօր շարունակում է իր առաջին նստաշրջանի աշխատանքները: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների նշանակության հարցն է: Խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուները հանդես են գալիս իրենց տեսլականներով:
Նիստը սկսվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջադրված Կորյուն Նահապետյանը:
Երեկվա նիստին արդեն իսկ իրենց տեսլականն էինն ներկայացրել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանը:
«Ծառուկյան» դաշինքից ներկայացված է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարդան Բոստանջյանը:
Դեռևս իրենց օրենսդիր աշխատանքների դերի ու պատկերացումների մասին ելույթ կունենան մյուս հանձնաժողովների թեկնածուները՝ Պետաիրավական և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն Հրայր Թովմասյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով հարությունյանը։ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ առաջադրված Վարդևան Գրիգորյանը և Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ առաջադրված Գագիկ Մինասյանը:










