Հայտնի է դարձել՝ ովքեր են ժառանգելու Փրինսի 200 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքը
ԱՄՆ Մինեսոտա նահանգում դատարանը վճռել է, որ 2016թ. ապրիլի 21-ին մահացած հայտնի երգիչ Փրինսի 200 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքի ժառանգորդները նրա հարազատ քույրն ու 5 զարմիկներն են:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դատավճռում ասվում է, որ Փրինսը մահացել է առանց կտակ գրելու, ուստի՝ նրա կարողության օրինական ժառանգներ են ճանաչվել հարազատ քույրն ու զարմիկները:
Աղբյուրը մանրամասնում է, որ երաժշտի մահից հետո ավելի քան 45 մարդ համապատասխան հայց է ներկայացրել դատարան՝ պնդելով, որ իրենք հանգուցյալ աստղի բարեկամներն ու նրա օրինական ժառանգներն են:
Հիշեցնենք, որ Փրինսի մահվան պատճառը եղել է թմրանյութերի չարաշահումը:










