Ռիո-2016-ի օլիմպիական մրցանակակիրները զանգվածաբար վերադարձնում են իրենց մեդալները

22:04 • 20.05.17

2016-ին Բրազիլիայում անցկացված Օլիմպիական խաղերի շուրջ 130 մրցանակակիր կազմակերպիչներին են վերադարձրել իրենց մեդալները:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով Օլիմպիադայի կազմակերպիչներին, մեդալների վերադարձման հիմնական պատճառ է դարձել դրանց վրա սև բծերի և ժանգի հայտնվելը:

«Ամենատարածված խնդիրն այն է, որ մեդալները ընկել են մեծ բարձրությունից, ինչի հետևանքով մարքվել է ներկը կամ խամրել է փայլը: Դրանք սկսել են ժանգոտել և սևանալ հենց այն տեղերում, որտեղ վնասվել է ծածկույթը», - ասվում է կազմակերպիչների մամլո հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, երկրորդ պատճառը, որը առնչվում է շուրջ տաս մեդալի հետ, այն է, որ մեդալները խիստ ցուրտ պայմաններում են գտնվել:

Ռիո-2016 խաղերի գլխավոր կազմակերպիչ Մարիո Անդրադան հայտնել է, որ Բրազիլիայի դրամահատարանը կուղղի վնասված մեդալների խնդիրները և կվերադարձնի դրանք իրենց տերերին: