Հասան Ռոհանին հաղթում է Իրանի նախագահական ընտրություններում. Reuters

09:59 • 20.05.17

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների անվիճելի առաջատարն է և, ըստ ամենայնի, կընտրվի պաշտոնավարման 2-րդ ժամկետի համար:

Այս մասին գրում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ նախնական տվյալների համաձայն՝ Ռոհանիի օգտին է քվեարկել 21.6 մլն, մինչդեռ նրա գլխավոր մրցակից Իբրահիմ Ռաիսիի օգտին՝ 14 մլն մարդ:

Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 68-ամյա Ռոհանին ստացել է 14.619 մլն ձայն, իսկ 56-ամյա Ռաիսին՝ 10.125 մլն:


«Արդեն ամեն ինչ պարզ է, հաղթողը Ռոհանին է»,-Reuters-ի հետ զրույցում ասել է անանուն աղբյուրը:

Նա նաև մանրամասնել է, որ մինչև հիմա հաշվվել է 37 մլն ձայն, ևս 4 մլն ձայն պետք է հաշվվի:

Ինչպես նշում է Tert.am-ը, Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս: Ընտրություններին քվեարկել է ավելի քան 40 մլն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների մոտ 70 տոկոսը։

Իրանի նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, այաթոլա Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի Տաբան և մշակույթի նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը։