Արտակարգ դեպք Արտաշատում. հաստաբուն բարդին արմատից պոկվել և ընկել է Mercedes-ների վրա. shamshyan.com
Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 անվան փողոցում հաստաբուն բարդի ծառը արմատից պոկվել և ընկել է Mercedes մակնիշի 35 CV 222 համարանիշի և Mercedes մակնիշի 68 TT 006 համարանիշի ավտոմեքենաների վրա։
Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Արտաշատի ոստիկանությունում պարզվում է Mercedes-ների վարորդների ինքնությունը։










