Թոմ Հարդին կմարմնավորի «Սարդ-մարդը» սփին-օֆի չարագործ հերոսին
Sony-ի Marvel ընկերության «Սարդ-մարդը» արկածային մարտաֆիլմի «սփին-օֆում» չարագործ հերոսին կմարմնավորի հոլիվուդյան դերասան Թոմ Հարդին:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, դերասանը «վերջնական բանակցությունների» փուլում է և պատրաստվում է մարմնավորել «Վենոմի» կերպարը ռեժիսոր Ռուբեն Ֆլեյշերի ֆիլմում:
«Սարդ-մարդը» ֆիլմի հաջորդ մասը, որի նկարահանման մասին հայտարարվել էր այս տարի ավելի վաղ, էկրան կբարձրանա 2018-ի հոկտեմբերի 5-ին:










