Դոնալդ Թրամփի վարկանիշը նրա պաշտոնավարումից սկսած ամենացածր ցուցանիշն է գրանցել

02:47 • 20.05.17

ԱՄՆ քաղաքացիների կողմից Թրամփին սատարման վարկանիշը նրա պաշտոնավարումից սկսած հասել է ամենացածր մակարդակի, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Վարկանիշային այդչափ ցածր ցուցանիշը կապված է Թրամփի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շուրջ բարձրացած մեծ աղմուկով, ինչպես նաև ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի պաշտոնանկությամբ:


Հասարակական կարծիքի հարցման վերջին տվյալների համաձայն՝ ամերիկացիների ընդամենը 38 տոկոսն է հավանություն տալիս ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ծավալած գործունեությանը: