Թրամփը մեկնել է նախագահի պաշտոնում իր առաջին օտարերկրյա շրջագայությանը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին օտարերկրյա շրջագայությանը, որի ժամանակ նրան ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը, հայտնում է The Daily Mail-ը։
70-ամյա ղեկավարի և 47-ամյա տիկնոջ առաջին կանգառը Սաուդյան Արաբիան է, որտեղից նրանք ուղևորվելու են Եվրոպա և Մերձավոր Արևելք:
Ընդհանուր առմամբ, նախագահական զույգի շրջագայությունը տևելու է 9 օր, որի ընթացքում Թրամփը նաև Վատիկանում հանդիպելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ուղևորության ընթացքում Թրամփի հետ են լինելու նրա ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, և նրա ամուսինը՝ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Ջարեդ Քուշները:
























