Լոս Անջելես-Հոնոլուլու չվերթի ինքնաթիռում թուրք տղամարդու արարքի պատճառով կործանիչներ են բարձրացվել օդ (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան F-22 տիպի երկու կործանիչներ ուղեկցել են American Airlines ավիաընկերության քաղաքացիական օդանավը, երբ դրանում տղամարդը փորձել է ներխուժել օդաչուների խցիկ, գրում է Hawaii News Now-ն։
Պորտալի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսից Հոնոլուլու ուղևորվող օդանավում։ Թռիչքի ժամանակ ազգությամբ թուրք 25-ամյա տղամարդը խախտել է անվտանգության կանոնները՝ փորձելով մտնել օդաչուների խցիկ։ Ուղևորներից մեկը նկարահանել է այդ պահը և տեղադրել սոցիալական ցանցերում։
Միջադեպից հետո ԱՄՆ օդուժի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը որոշում է ընդունել երկու կործանիչ ուղարկել օդանավն ուղեկցելու համար։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության համաձայն՝ իրավախախտը ձերբակալվել է։
Hawaii News Now - KGMB and KHNL















