Իսրայելի հետախուզության ներկայացուցիչները պահանջում են պատժել ԱՄՆ-ին՝ իրենց տրամադրած գաղտնի տեղեկությունները ռուսական կողմին փոխանցելու համար

06:37 • 20.05.17

Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալության 2 նախկին ղեկավարները Իսրայելին կոչ են արել գաղտնի տվյալները թաքցնել ԱՄՆ-ից այն բանից հետո, երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվել է ռուսներին կարևոր տեղեկություն փոխանցելու մեջ:

Մոսադի նախկին ղեկավարները տեղեկատվության նման արտահոսքը կանոնների կոպիտ խախտում են անվանել և պահանջել երկրի իշխանություններից պատիժ սահմանել ԱՄՆ համար, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

 

Պաշտոնական Թել-Ավիվի արձագանքը խլացվել է, սակայն Իսրայելի հետախուզության ներկայացուցիչներն արտահայտում են իրենց բացարձակ զայրույթն ու վրդովմունքը, նշված է հաղորդագրության մեջ: