ԱԺ-ն ընտրում է մշտական հանձնաժողովների 9 նախագահներին

16:19 • 20.05.17

Ազգային ժողովում այս պահին ընտրում են մշտական հանձնաժողովների 9 նախագահներին: Նշենք, որ 12 հանձնաժողովը ՀՀԿ-ի առաջարկությամբ կրճատվեց ու դարձավ 9, թեև «Ելք» դաշինքը առաջարկել էր, որ դառնա տասը` կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահների թեկնածուներից 6-ը ՀՀԿ-ից են, իսկ 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից:


Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում «Հանրապետական» խմբակցությունն առաջադրել է ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:

Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ն առաջադրել է Արմեն Աշոտյանի թեկնածությունը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ական առաջադրել է Կորյուն Նահապետյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջադրել է Վարդան Բոստանջյանի թեկնածությունը, Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությունը, Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությունը, Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը, իսկ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը:

Քվեարկությունն իրականցվելու է ինը քվեաթերթիկներով: