Հայաստանի ուղտերից մինչև Ջուղայի վերջին հայը. Երևանում բացվել է Զավեն Սարգսյանի հոբելյանական ֆոտոցուցահանդեսը

17:18 • 20.05.17

 

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում այսօր բացվել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանի հոբելյանական ցուցահանդեսը, որում ներառված են անվանի լուսանկարչի ողջ գործունեության ընթացքում արված լավագույն լուսանկարները:


Զավեն Սարգսյանի լուսանկարներում կարելի է տեսնել Արևմտյան Հայաստանի հուշարձանների, բնապատկերների գեղեցկությունը, հայտնի մարդկանց դիմանկարները, ինչպես նաև ճիշտ պահին, ճիշտ տեղում արված լուսանկարներ։

«Համալիրի հրդեհն էլ է ներկայացված, ուրիշ այլ տեղ չեմ տեսել դա: Ես նկարել եմ այդ օրը, բայց երբեք չէի ցուցադրել»,- ասում է Զավեն Սարգսյանը:

«Լուսանկարիչը պետք է իր դիրքորոշումը ցույց տա ինչ-որ հարցերում: Օրինակ՝ փակ շուկայի ինտերիերի նկար եմ դրել, որ մարդիկ հասկանան՝ ինչ կորցրեցին»,- ընդգծեց նա:

Զավեն Սարգսյանը նաև ներկայացրեց մի քանի լուսանկարների պատմություն, որոնք իսկապես զարմանք են առաջացնում: Այդպիսի լուսանկարներից մեկում ուղտեր էին պատկերված Սիսիանում: Հետաքրքիր էր նաև «1987 թ. ապրիլ, Ջուղայի գերեզմանոց» մակագրությամբ վերջին հայի լուսանկարը:


Նշենք, որ ցուցահանդեսը ներկայացված է լինելու է մինչև հունիսի 4-ը:


Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

Հայաստանի ուղտերից մինչև Ջուղայի վերջին հայը. Երևանում բացվել է Զավեն Սարգսյանի հոբելյանական ֆոտոցուցահանդեսը