Ֆրանսիացի ավտոմրցարշավորդը վթարի է ենթարկվել 370 կմ/ժամ արագությամբ վարելու ժամանակ (տեսանյութ)
Ֆրանսիացի ավտոմրցարշավորդ Սեբաստիեն Բուրդեն, որը Dale Coyne Racing թիմի կազմում մասնակացում է IndyCar մրցարշավին, լուրջ վնասվածքներ է ստացել բարձր արագությամբ երթևեկելու ժամանակ պատի հետ բախվելու հետևանքով: Այս մասին հայտնում է Autosport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բուրդեն կորցրել է փոխադրամիջոցի վերահսկողությունը, և այն մխրճվել է պատի մեջ: Վթարից հետո նրան հաջողվել է դուրս հանել ջարդված ավտոմեքենայից միայն 10 րոպե անց, և նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է, որ այդ ընթացքում վարելու արագությունը կազմել է մոտ 370 կմ/ժամ:
«Սեբաստիան Բուրդեն ստացել է կոնքի բազմակի կոտրվածքներ և ազդրի կոտրվածք: Վիրահատությունը կանցկացվի մոտ ժամանակներում», - հայտնել է IndyCar-ի մամուլի ծառայությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










