Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. նա փորձում էր ցած նետվել Երևանի Հաղթանակ կամրջից
Մայիսի 21-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը:
Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» հիվանդանոցային համալիր:










