Կանադայում ծովառյուծը երեխային քաշել է ջրի տակ (տեսանյութ)

14:18 • 21.05.17

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ծովառյուծը հարձակվել է երեխայի վրա՝ բերանով բնռվելով նրա զգեստից և քաշելով ջրի տակ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է միջադեպի ականատեսներից մեկի YouTube-ի ալիքում և մեկ օրում հավաքել ավելի քան 89 հազար դիտում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է ծովառյուծը մեկ վայրկյանում դուրս թռնում ջրից, բռնում երեխային և քաշում ջրի տակ: Աղջկան օգնության են հասել նրա ընտանիքի անդամները և այլ ականատեսներ:

Արդյունքում՝ երեխային հաջողվել է փրկել. ականատեսներից մեկը ցատկել է ջրի մեջ, դուրս հանել նրան, հանձնել ափին կանգնած մարդկանց, այնուհետև դուրս եկել ջրից:

Տեսանյութի նկարագրությունում ասվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: