Քրիստեն Ստյուարտը Կաննում ներկայացրել է իր առաջին ռեժիսորական աշխատանքը

21:50 • 21.05.17

Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացրել է իր առաջին ռեժիսորական աշխատանքը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Ստյուարտը հանդիսատեսին ներկայացրել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը`17 րոպե տևողությամբ:

Դերասանուհու ֆիլմն ստացել է «Գնանք լողալու» անվանումը, որի պրեմիերան կայացել է Փառատոնների պալատի ամենափոքր սրահներից մեկում, ինչի պատճառով էլ բազմաթիվ լրագրողներ, ինչպես նաև տոմս ունեցող հանդիսականներ չեն կարողացել ներկա գտնվել ցուցադրությանը:

Միջոցառման հյուրերին վրդովեցրել է փառատոնի վատ կազմակերպական աշխատանքը:

 

 

Քրիստեն Ստյուարտը Կաննում ներկայացրել է իր առաջին ռեժիսորական աշխատանքը