Դոնալդ Թրամփը մասնակցել է ազգային պարին Սաուդյան Արաբիայում (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած իր այցի շրջանակներում մասնակցել է սուսերով ազգային ծիսական պարին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է նախագահը ժպտալով օրորվում, երբ տղամարդիկ կատարում են ավանդական պարը, երգում և թմբուկ խփում:
Նշվում է, որ պարը կազմակերպվել է պետական ընթրիքից առաջ, որն անցկացվել է Թրամփի այցի պատվին:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ արքայի կողմից պարգևատրվել է թագավորության բարձրագույն պետական մրցանակով` Աբդել Ազիզ իշխող դինաստիայի հիմնադրի անվան հուշամեդալով:










