Թրամփին իմպիչմենտի ենթարկելու կոչով հանդես եկած ԱՄՆ կոնգրեսականին սպառնացել են

22:36 • 21.05.17

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականը, ով օրեր առաջ կոչ էր արել իմպիչմենտ հայտարարել նախագահ Թրամփի նկատմամբ, «ինքնադատաստանի» ենթարկվելու սպառնալիքներ է ստացել:  

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, աֆրոամերիկացի քաղաքական գործիչ Ալ Գրինը հեռախոսազանգերի և ձայնային հաղորդագրությունների միջոցով սպառնալիքներ է ստացել ԱՄՆ նախագահի կողմնակիցներից:  

Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում` Ալ Գրինը հանդես էր եկել Թրամփի նկատմամբ իմպիչմենտ հայտարարելու կոչով` վերջինիս մեղադրելով «արդարության խոչընդոտ» լինելու մեջ: 

Զանգահարողներից մեկը նրան ռասայական վիրավորանքներ ու սպառնալիքներ է հասցրել, ապա ասել, որ իրեն «կկախեն ծառից», եթե շարունակի Թրամփի դեմ իմպիչմենտի կոչերով հանդես գալ: