Universal ընկերությունը ներկայացրել է իր կինոտիեզերքը
Հոլիվուդյան Universal կինոընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր կինոտիեզերքը: Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են Twitter-ում:
«Բարի գալուստ աստվածների և հրեշների նոր աշխարհ», - ասվում է գրառման մեջ:
Lenta.ru-ն գրում է, որ կինոտիեզերքը ստացել է Dark Universe («Մութ տիեզերք») անվանումը: Կինոտիեզերքի ֆիլմերի սյուժեները կմիահյուսվեն, իսկ հերոսները կտեղափոխվեն մի ֆիլմից մյուսը:
Հայտնի է, որ «Մութ տիեզերքի» առաջին ֆիլմ կդառնա «Մումիան», որն էկրաններ դուրս կգա հունիսի 9-ին: Մինչև 2019 թվականը կինոտիեզերքում արդեն երկու ֆիլմ կլինի. դրա մեջ կներառվի նաև «Ֆրանկենշտայնի հարսնացուն» ֆիլմը:










