Բեյոնսեն երկվորյակների ծնվելուց առաջ աստղային «բեյբի շաուեր» է կազմակերպել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հայտնի r'n'b ոճի երգչուհի Բեյոնսեն, որը հունիսին լույս աշխարհ կբերի երկվորյակների, նշանակալի իրադարձությունից 1 ամիս առաջ կազմակերպել է ԱՄՆ-ում ավանդական համարվող «բեյբի շաուեր»-ը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, խնջույքը կազմակերպվում է հղիության 8-րդ ամսում: Բոլոր հյուրերը՝ հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ, ապագա մորն ու երեխային նախապես բերում են տարատեսակ նվերներ, հետծննդաբերական ընթացքի համար պիտանի իրեր:
Երեսունհինգամյա Բեյոնսեի «բեյբի շաուեր»-ը կազմակերպվել է նրա և ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի լոսանջելեսյան առանձնատանը՝ աֆրիկյան էթնիկ ոճով: Հյուրերի թվում եղել են թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհիներ Քելի Ռոուլենդը, Մայլի Սայրուսը, Միշել Ուիլյամսը, Սոլանժ Նոուլսը և այլ հայտնիներ:
Նշվում է, որ ավելի ուշ աստղային մայրիկը որոշ լուսանկարներով կիսվել է Instagram-ում:
Հավելենք, որ Բեյոնսեի և Ջեյ Զիի առաջնեկը՝ Բլյու Այվին, 5 տարեկան է:

















