Լաս Վեգասում կայացել է Billboard Music Awards 2017-ը. Դրեյքը ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)

10:58 • 22.05.17

Մայիսի 21-ին Լաս Վեգասում կայացել է հանրահայտ Billboard ամսագրի ամենամյա Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվել են երաժշտական ամենատարբեր ուղղությունները ներկայացնող արտիստներ:

Ինչպես նշվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում, երեկոյի ընթացքում բացարձակ ռեկորդ է  սահմանել կանադացի ռեփեր Դրեյքը, որն արժանացել է 13 մրցանակի՝ այդ թվում ճանաչվելով տարվա լավագույն երգիչ: Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին Ջասթին Բիբերը, The Weeknd-ը:

Բացի այդ, Դրեյքը մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ կատարող», «Լավագույն ռեփ-շրջագայություն», «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգերում:

 




«Լավագույն նորահայտ երգիչ» անվանակարգում հաղթել է Զայնը, լավագույն երգչուհի է ճանաչվել Բեյոնսեն, որն առաջ է անցել Ռիհանայից, Ադելից, Սիայից և Արիանա Գրանդեից: Ի դեպ, 35-ամյա գերաստղը մրցանակ է ստացել «Լավագույն r’n’b երգչուհի», «Լավագույն r'n'b շրջագայություն» անվանակարգերում:

 

Early winners: Drake, Beyonce and The Chainsmokers were named as early winners of the Billboard Awards on Sunday

«Լավագույն խումբ», «Լավագույն ռոք արտիստ» անվանակարգերում մրցանակի է արժանացել Twenty One Pilots-ը:

 

Картинки по запросу Twenty One Pilots billboard music awards 2017

«Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում հաղթել է Metallica խումբը՝ Hardwired…To Self Destruct ալբոմով:

Картинки по запросу Metallica billboard music awards 2017

Լաս Վեգասում կայացել է Billboard Music Awards 2017-ը. Դրեյքը ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)