ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարները հայտարարել են միության երկրների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին
ԱՊՀ անդամ պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարները հայտարարել են միության երկրների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի Ալմաթիում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 77-րդ նիստը: Նիստի մասնակիցները քննարկել են Կենտրոնասիական շրջանի պետությունների արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովումը:
«Նիստի մասնակիցները միաձայն էին այն հարցում, որ արտաքին սահմաններին ստեղծված իրավիճակը վկայում է բարդ ռազմաքաղաքական իրավիճակի և ԱՊՀ անդամ որոշ պետությունների համար սահմանային անվտանգության սպառնալիքների մասին: Նշվում է, որ առավել լարված իրավիճակ է պահպանվում աֆղանական ուղղության վրա՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում ռազմական գործողությունների գոտիների ընդլայնման հետևանքով»,- ասված է հաղորդագրությունում:










