Բրազիլիայի քաղաքներում հավաքված հազարավոր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը
Հազարավոր մարդիկ Բրազիլիայի քաղաքներում հանրահավաք են կազմակերպել՝ պահանջելով նախագահ Միշել Տեմերի հրաժարականը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության՝ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, ինչպես նաև մայրաքաղաք Բրազիլիայում:
Բրազիլիայի Գերագույն դատարանը խորհրդարանի պատգամավորներից մեկի խնդրանքով հաստատել է նախագահ Միշել Տեմերի դեմ հետաքննությունը այն բանից հետո, երբ Globo պորտալը նրա մասնակցությամբ կասկածելի աուդիոձայնագրություն է հրապարակել:
Զրույցի ընթացքում Տեմերն իբրև թե հրաման է տալիս որպես «կաշառք» ավելի քան 630 հազար դոլար վճարելու Պատգամավորների պալատի նախկին նախագահ Էդուարդո Կունյային՝ Petrobras նավթային ընկերության կոռուպցիոն գործի շուրջ լռելու համար: Տեմերն ինքը հերքում է մեղադրանքներն՝ ասելով, որ հրաժարական չի տա:










