Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը

23:48 • 22.05.17

Կատալոնիայի իշխանությունները փաստաթուղթ են նախապատրաստել, որի համաձայն տարածաշրջանի անկախության մասին անմիջապես կհայտարարվի երկրի կենտրոնական իշխանությունների՝ Իսպանիայից առանձնանալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումն արգելելու դեպքում: Այս մասին հայտնում է El Pais-ը:

Փաստաթղթի համաձայն՝ եթե Մադրիդը հաստատի հանրաքվեի անցկացումը, տարածաշրջանային իշխանությունները մտադիր են քվեարկության դնել միայն մեկ հարց. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա Իսպանիայից անկախ հանրապետություն»:

Փաստաթղթի տեքստում նաև նշվում է, որ քվեարկության դրական արդյունքի դեպքում Կատալոնիան կդառնա խորհրդարանական հանրապետություն և կմնա Եվրոպական միության կազմում: