Բրյուսելում արգելվել է Էրդողանի կողմնակիցների ակցիան՝ անվտանգության նկատառումներով
Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ընդառաջ անվտանգության նկատառումներով արգելել է Էրդողանի կողմնակիցների ակցիայի անցկացումը քաղաքում, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ RTBF հեռուստառադիոընկերությանը հղումով:
Քաղաքապետն իր այս որոշումը բացատրել է ավելի վաղ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան առաջ Էրդողանի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև տեղի ունեցած բախումների կրկնությունը կանխելու համար:
Նա հիշեցրել է, որ այն ժամանակ օգտագործվել էր նաև սառը զենք:
Նշենք, որ Էրդողանը Բրյուսել է ժամանելու մայիսի 24-ին՝ հաջորդ օրը Բելգիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:










