Էրդողանը հույս է հայտնել, որ ՄԽ համանախագահները մոտ ժամանակներում կգտնեն ԼՂ հարցի լուծումը
Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը: Գագաթաժողովը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Անդրադառնալով գագաթաժողովին Ադրբեջանի ԱԺ նախագահ Օքթայ Ասադովի ելույթում Հայաստանին հասցեագրված մեղադրանքներին՝ ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին փորձ կատարեց օգտագործել ՍԾՏՀ ամբիոնը` ներկայացնելու ԼՂ հակամարտության աղավաղված պատկերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ելույթից հետո նախագահողը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, համաձայնելով, որ ՍԾՏՀ-ն ԼՂ-ի հիմնահարցի քննարկման հարթակ չէ, նշել է, որ այս խնդրով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, որոնց ներկայացուցիչներից մեկը` ՌԴ-ն, գտնվում է դահլիճում:
Էրդողանը հույս է հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները մոտ ժամանակներում կգտնեն ավելի քան 20 տարի տևող այս խնդրի լուծումը:










