«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նռնակ է հայտնաբերվել՝ պայթուցիչները մոտակայքում

21:21 • 22.05.17

Մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:  

Հայտնաբերվել է «F1» տեսակի 3 նռնակ՝ առանց պայթուցիչի (պայթուցիչները եղել են մոտակայքում):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ սակրավորական խմբի մոտենալը:

Ոստիկանության բաժնի աշխատակիցները նռնակները տեղափոխել են անվտանգ տարածք: