Իտալիայում առաջին անգամ կառավարության անդամը միասեռ ամուսնություն է կնքել (լուսանկարներ)
Իտալիայի կառավարության տնտեսական զարգացման հարցերով փոխխորհրդական Իվան Սկալֆարոտոն Միլանի Պալացո Ռեալեի Հայելային դահլիճում տեղի ունեցած արարողության շրջանակում պսակադրվել է իր զուգընկերոջ՝ Ֆեդերիկոյի հետ:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, այսպիսով՝ Սկալֆարոտոն դարձել է իտալական կառավարության առաջին անդամը, որն օրինական ճանապարհով նույնասեռ ամուսնություն է կնքել:
Հիշեցնենք, որ 2016թ. մայիսին Իտալիայի խորհրդարանն օրինական է ճանաչել միասեռ ամուսնությունների կնքումը:
Առաջին երկիրը, որտեղ օրինականացվել են միասեռ ամուսնությունները, Նիդեռլանդներն է (2001թ.):












