Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 52-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 60մ գլորվելով՝ հայտնվել է ձորում. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Սպանդարյան գյուղի բնակիչ, 52-ամյա Սիազնիկ Ղուկասյանը Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 ՕV 207 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:










