Շվարցենեգերը կնկարահանվի «Տերմինատորի» վեցերորդ մասում

05:08 • 22.05.17

Հանրահայտ հոլիվուդյան դերասան և ԱՄՆ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ շուտով կնկարահանվի «Տերմինատոր» լեգենդար ֆիլմի վեցերորդ մասում, գրում է The Mirror պարբերականը:

Դերասանը հայտնել է, որ հանդիպել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ, որ միասին քննարկեն բլոքբաստերի շարունակության վերաբերյալ բոլոր գաղափարները:


Նշենք, որ Շվարցենեգերը շուտով կտոնի իր 70-ամյակը, իսկ Տերմինատորի վերջին ֆիլմը դուրս է եկել 2015 թվականին:

Շվարցենեգերը կնկարահանվի «Տերմինատորի» վեցերորդ մասում