Սաուդյան Արաբիայի անապատում ծարավ օձին ջուր են խմեցրել ներարկչից (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ծարավ օձը ջուր խմում սովորական ներարկչից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ռուբ էլ Խալի անապատում, որտեղ օդի ջերմաստիճանը միջինը 40-50 աստիճան է:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է օձն ագահորեն խմում ներարկչից թափվող ջրի կաթիլները, իսկ երբ հագենում է, հանգիստ հեռանում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Հնդկաստանի գյուղերից մեկում, որտեղ ծարավից տանջվող կոբրան ջուր գտնելու հույսով հասել էր մարդկանց մոտ:










