Թրամփը պահանջել է Իրանից դադարեցնել «ահաբեկիչներին և գրոհայիններին» ուղղված աջակցությունը

17:44 • 22.05.17

ԱՄՆ-ն և Իսրայելը միասնական են Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելու անթույլատրելիության հարցում և միասին պահանջում են Իրանից դադարեցնել «ահաբեկիչներին և գրոհայիններին» ուղղված աջակցությունը: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմ կատարած այցի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Էր Ռիադից Երուսաղեմ ժամանած ամերիկացի նախագահն իրանական վտանգի և դրան դիմակայելու անհրաժեշտության գիտակցումն անվանել է ամբողջ աշխարհով, այդ թվում՝ արաբական և մահմեդական երկրներում, աճող փոխհամաձայնության առարկա:


«Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են միաձայն հայտարարել, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ Իրանի մոտ միջուկային զենք հայտնվի: Երբե՛ք: Նա պետք է դադարեցնի ահաբեկիչների և գրոհայինների ֆինանսավորումը, պատրաստումը և զինումը, և պետք է դադարի անհապաղ»,- ասել է Թրամփն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցություններից հետո:


«Այդ թեմայի շուրջ կա աշխարհի ազգերի՝ այդ թվում շատ մահմեդական երկրների մոտ միանշանակ փոխհամաձայնություն: Ձեր արաբ հարևանների մոտ ավելի է աճում գիտակցումը, որ ձեր հետ ընդհանուր գործ ունեն, Իրանի կողմից ընդհանուր վտանգ: Դա իսկապես վտանգ է: Այստեղ ոչ մի կասկած չի կարող լինել»,- հավելել է նա: