Թուրքմենստանի փոխվարչապետն ինքնասպան է եղել. «Хроника Туркменистана»

11:43 • 22.05.17

Մայիսի 3-ին կյանքից հեռացած Թուրքմենստանի փոխվարչապետ Բատիր Էրեշովը, պարզվում է, ինքնասպան է եղել: Այդ մասին հայտնում է «Хроника Туркменистана»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:


Մայիսի 3-ին Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ 51 տարեկանում Աշխաբադում մահացել է Թուրքմենստանի փոխվարչապետ Բատիր Էրեշովը:


Ինչպես հայտնել է աղբյուրը, նրա մահվան պատճառը դարձել է ինքնասպանությունը. Էրեշովը կախվել է:


Բատիր Էրեշովը համակարգում էր արդյունաբերությունը: Ենթադրվում է, որ հնարավոր է՝ նա ներգրավվել է Թուրքմենստանում սկսված հակակոռուպցիոն արշավի ընթացքում բացված գործերից մեկում: Նրա որդին ձերբակալվել էր ապրիլի վերջին: