ԱՄՆ-ում հնգամյա երեխան ծնողներին փրկել է գերդոզավորումից

18:48 • 22.05.17

ԱՄՆ-ի Օհայո նահանգում հնգամյա երեխան գիշերը մենակ անցել է երկու թաղամաս՝ կարծելով, որ իր ծնողները մահացել են և օգնություն փնտրելով: Իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և հայտնաբերել, որ ամուսինները չեն մահացել. նրանք անգիտակից վիճակի մեջ են ընկել՝ ընդունելով հերոին թմրանյութի մեծ չափաբաժին:

FoxNews-ի հաղորդմամբ՝ շտապօգնության աշխատակիցները, որոնք դեպքի վայր են ժամանել ոստիկանների հետ, ուշքի են բերել ծնողներին՝ անելով մի քանի վերականգնողական ներարկում: Այդ պահին բնակարանում գտնվել է զույգի երեք տարեկան երեխան, որն անընդհատ լացել է:

Նշվում է, որ այժմ ամուսինները գտնվում են բանտում և ենթադրաբար կզրկվեն ծնողական իրավունքներից: