Բոլորը պետք է մեկուսացնեն Իրանին. Թրամփ
Աշխարհի բոլոր պետություններն ու մարդիկ պետք է միասնական ջանքերով մեկուսացնեն Իրանին այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի կառավարությունը չի սկսի խաղաղ նպատակներ հետապնդել։
Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում անցկացված Արաբա-իսլամա-ամերիկյան գագաթաժողովի շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։
«Քանի դեռ Իրանը չի հայտնի մտադրություն՝ դառնալու գործընկեր խաղաղության հաստատման ճանապարհին, այն պետք է մեկուսացված լինի բոլոր մյուս պետություններից»,- հայտարարել է Թրամփը:










