ԱՄՆ առևտրի նախարարը քնել է Սաուդյան Արաբիայում Թրամփի ելույթի ժամանակ (տեսանյութ)

13:52 • 22.05.17

ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը քնով է անցել Էր Ռիադում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում արաբա-իսլամական աշխարհի գործարարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ընթացքում:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ նույն շարքում նստած նախարարին ֆիքսել են գագաթնաժողովը նկարահանող տեսախցիկները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոսը թեթևակի խոնարհվում առաջ, իսկ այնուհետև նրա աչքերը փակվում են:

Հիշեցնենք, որ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել շաբաթ օրը:

Ընդհանուր առմամբ, իր 9-օրյա օտարերկրյա շրջագայության ընթացքում Թրամփը կայցելի նաև եվրոպական երկրներ, ինչպես նաև կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: