Թուրքիայում սկսվել է հեղաշրջման փորձի 221 ենթադրյալ մասնակիցների նկատմամբ դատական գործընթացը
Մայիսի 22-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սկսվել է դատական գործընթացը անցյալ տարվա հուլիսի պետական հեղաշրջման փորձի 221 ենթադրյալ մասնակիցների նկատմամբ:
Ապստամբության մեղադրանք է առաջադրվել 24 գեներալի, 26 գնդապետի և փոխգնդապետի: Բարձրաստիճան զինվորականներին մեղադրում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի գրավման մեջ:
Այս պահին Թուրքիայում բանտարկված է 200 մարդ, իսկ 12-ը փախուստի մեջ են, որոնց թվին է պատկանում հեղաշրջման փորձի «կազմակերպիչը»` Միացյալ նահանգներում գտնվող իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը:










