Արիանա Գրանդեն Մանչեսթերի ահաբեկչությունից հետո դադարեցրել է իր համերգային շրջագայությունը

21:12 • 23.05.17

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն դադարեցրել է իր «Վտանգավոր կին» խորագրով համերգային շրջագայությունը մայիսի 22-ին իր ելույթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

CNN-ի հաղորդմամբ` այս որոշումը երգչուհին կայացրել է «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում տեղի ունեցած պայթյունից մեկ օր անց, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել, 59-ը` վիրավորվել:

Երգչուհին ֆիզիկական վնասվածքներ չի ստացել, սակայն հայտարարել էր, որ կոտրված է:  

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել են մահապարտ ահաբեկչի անունը, որն իրականացրել էր պայթյունը: Դա 23-ամյա Սալման Աբեդին է, ով ավելի վաղ հայտնվել էր բրիտանական ոստիկանության ուշադրության կենտրոնում, իսկ պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»:

 

 

 

Արիանա Գրանդեն Մանչեսթերի ահաբեկչությունից հետո դադարեցրել է իր համերգային շրջագայությունը