Բրիտանական զբոսանավը բախվել է կետին և խորտակվել

20:11 • 23.05.17

Մեծ Բրիտանիայի 3 բնակչի փրկել են խորտակվող նավից, որը կետի հետ բախվելուց հետո ջրասույզ էր լինում:

Ինչպես հայտնում է The Independent-ը, Destiny of Scarboroug զբոսանավը կետի հետ բախվել է Ատլանտյան օվկիանոսում` գտնվելով Ազորյան կղզեխմբի մաս կազմող պորտուգալական Տերշեյրա կղզուց 570 կմ հեռավորությամբ:

Նավի անձնակազմը տագնապի ազդանշան է տվել, որին արձագանքել են պորտուգալացի փրկարարները: Սակայն մինչ նրանց հասնելը ուղևորներին օգնություն էր ցույց տվել առևտրական նավը, որն ուղևորվելիս է եղել դեպի իսպանական Ավիլես նավահանգիստ: